|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը փոխհատուցում է պահանջում Արցախում ոսկի արդյունահանած ընկերություններից:
Խոսքը ընկերությունների մասին է, որոնք գործել են Ադրբեջանի կողմից օկուպացված Կովսականում եւ Քարվաճառում:
«Այս ընկերություններն երկու տարբերակ ունեն՝ կամ փոխհատուցում կվճարեն մեզ, կընդունեն մեր պայմանները, կամ կա այլ տարբերակ՝ հարցը լուծել իրավական դաշտում... Նորից եմ ցանկանում ասել, որ դրանք (ընկերությունները - խմբ.) պետք է կամավոր վերականգնեն վնասը, փոխհատուցում վճարեն ադրբեջանական պետությանը, եւ միայն այդ դեպքում կկարողանան հարմարավետ ապրել», - հայտարարել է Ալիեւը: