|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռուսաստանից դեպի Վրաստան օդային երթևեկության արգելքը, որը մտցվել էր 2019 թվականին, հարկադիր միջոց էր և ժամանակավոր. սանիտարահամաճարակային իրավիճակի կայունացումից հետո հնարավոր կլինի վերսկսել թռիչքները. ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:
«2019 թվականի հուլիսին Ռուսաստանի ավիաընկերությունների կողմից թռիչքների արգելքը, հայտնի հակառուսական սադրանքի հետևանքով, հարկադրված միջոց էր: Համոզված ենք, որ այդ միջոցը ժամանակավոր է: Հույս ունենք, որ վրացական իշխանությունները դասեր են քաղել անցյալից, և, կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված համաճարակաբանական իրավիճակի կարգավորմամբ, հնարավոր կլինի վերադառնալ թռիչքների վերսկսման հարցը քննարկելուն»,- ասել է Ռուդենկոն ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում: