|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ոչինչ չունի «Թալիբան» շարժման գաղափարախոսության դեմ: Նրա խոսքով՝ Քաբուլի օդանավակայանի անվտանգությունն ապահովելու համար Թուրքիայի կառավարությունը կկարողանա բանակցել խմբավորման հետ Թուրքիայի զինված ուժերի տեղակայման շուրջ:
Ըստ Cumhuriyet թերթի՝ Էրդողանն ասել է. «Թալիբները պետք է կարողանան բանակցել Թուրքիայի հետ, քանի որ Թուրքիան հակասական հարցեր չունի իրենց հավատքի վերաբերյալ»:
Հիշեցնենք, որ «Թալիբան»-ը հայտարարել էր, որ իրենք Թուրքիային կդիտարկեն որպես օկուպանտ և պատրաստ են կռվել, եթե Թուրքիան իր զորքերը դուրս չբերի Աֆղանստանից: