|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը երեքշաբթի քննարկել են իրավիճակը տարածաշրջանում. հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ հայտարարությունը:
«Զրույցի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի կարգավորման արդիական հարցեր՝ հաշվի առնելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի համաձայնագրերը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: