|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Կուբայում հակակառավարական զանգվածային ցույցեր են:
Երկրի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Հավանայում, ցուցարարները երթ են իրականացրել՝ դժգոհելով երկրի տնտեսական վիճակից, պահանջելով, իրենց խոսքով, բռնապետների հեռացումը:
Որոշ քաղաքներում բողոքի ակցիան վերածվել է զանգվածային անկարգությունների: Ցուցարարները ոստիկանական մեքենաներ են կողաշրջել, խանութներ թալանել: Ոստիկաններն էլ արցունքաբեր գազ եւ ուժ են կիրառել մի քանի ցուցարարի նկատմամբ:
Կուբայի նախագահը հայտարարել է, որ սա Միացյալ Նահանգերի ձեռքի գործն է՝ կղզի-պետությունում իրավիճակն ապակայունացնելու նպատակով: