|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքերը պղծել են Ստամբուլի Սուրբ Թագավոր հայկական եկեղեցին:
Սոցցանցերում տեղադրվել է Ստամբուլի հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու պղծման տեսանյութ: Կադրերը ցույց են տալիս, թե ինչպես են թուրք վանդալները պարում տաճարի պատին, որտեղ տեղադրված է խաչը:
Թուրքիայի մեջլիսի պատգամավոր Կարո Փայլանը դատապարտել է այս արարքը։ «Թուրքիայի ՆԳՆ–ն պետք է անհապաղ հետաքննություն սկսի այնտեղ մշտական ծառայություն իրականացնող ոստիկանների նկատմամբ», – գրել է նա։