|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Բանակցություններ են սկսվել «Թալիբան» ահաբեկչական շարժման ներկայացուցիչների և Աֆղանստանի իշխանությունների միջև: Նրանք Իրանի մայրաքաղաք Թեհրանում են. գրում է ISNA գործակալությունը:
Բացելով հանդիպումը՝ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը խոսել է տարածաշրջանում ԱՄՆ-ի պարտության մասին՝ դրանով բացատրելով Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը: Դիվանագետի խոսքով՝ ավելի քան երկու տասնամյակ այդ երկրում ԱՄՆ ներկայությունը մեծ վնաս է հասցրել: Փոխհատուցելու համար աֆղանական քաղաքական գործիչները «ստիպված են դժվար որոշումներ կայացնել» և երկխոսության մեջ մտնել: