|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Հուլիսի 3-ին Բաթումիում տեղի ունեցած միջադեպի ժամանակ տասներորդ դասարանցի, Ախալքալաքի բնակիչ Մարտունիկ Ուստյանը դանակահարվել է որովայնի շրջանում և ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց:
Հրապարակման համաձայն՝ այս պահին բժիշկները անչափահասի վիճակը գնահատում են կայուն:
Ականատեսների վկայությամբ՝ Բաթումիում մեկ այլ խումբ, ենթադրաբար՝ ադրբեջանցիներ, մոտեցել են մի խումբ հայերի և սկսել վանկարկել՝ «Ղարաբաղը ձերն է, թե՝ մերը»։ Տեղի է ունեցել քաշքշուկ, միջամտել է ոստիկան, ով նույնպես վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց:
Անչափահաս դանակահարելու հետ կապված բերման է ենթարկվել մեկ քաղաքացի: Վրաստանի ՆԳՆ-ն չի մեկնաբանում կատարվածը և չի հայտնում պաշտոնական տեղեկատվություն դեպքի կապակցությամբ։