|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Հունիսի 30-ից Երևանի երկաթուղային կայարանում գործում է Վրաստան մուտք գործող քաղաքացիների գրանցման հարցերով «տեղեկատվական սեղան»: Ադմինիստրատորը Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքի ուղևորներին կօգնի գրանցվել հարևան երկիր մեկնող օտարերկրացիների համար նախատեսված հատուկ հավելվածում: Այս մասին հայտնում են ՀԿԵ-ից։
Հիշեցնենք, որ ներկա պահին գործող կարգի համաձայն, Վրաստան կարող են մուտք գործել այն քաղաքացիները, ովքեր ներկայացրել են կորոնավիրուսի (COVID-19) բացասական PCR ախտորոշումը հաստատող թեստի սերտիֆիկատ, որն արված է առավելագույնը 72 ժամ առաջ:
Մուտք գործելուց հետո երրորդ օրը բոլոր օտարերկրյա քաղաքացիները պետք է սեփական հաշվին անցնեն PCR թեստավորում: Բացասական թեստը պարտադիր է նաև Հայաստան մուտք գործելու համար:
Կորոնավիրուսի պայմաններում սահմանների հատման կարգի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության պաշտոնական կայքում: