|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 30-ին կայցելի Անթալիա՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ բանակցելու: Այս մասին ասվում է երեքշաբթի ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
«Անթալիայում բանակցությունների ընթացքում նախատեսվում է շոշափել երկկողմ և միջազգային օրակարգի թեմաների լայն շրջանակ: Կքննարկվեն իրավիճակները Անդրկովկասում, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, Աֆղանստանում, Ուկրաինայում, Կենտրոնական Ասիայում, Արևելյան Միջերկրական ծովում և Սևծովյան տարածաշրջանում»,- ասվում է հաղորդագրության մեջ: