|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է․
«ՀՔԾ և Դատախազության՝ այսչափ ինտենսիվությամբ պարզաբանումները վկայում են այն մասին, որ քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ առկա է խնդիր:
Հրապարակված փաստաթղթերից ակնհայտ է, որ քրեական գործ հարուցելու առիթն ապօրինի է, քանի որ մամուլի ծառայության զեկուցագիրը(իդենտիֆիկացիայից զուրկ տելեգրամյան ալիքի հղմամբ) քրեական գործ հարուցելու առիթ լինել չի կարող:
Մամուլի ծառայության աշխատակիցը քրեադատավարական սուբյեկտ չէ և չի իրականացնում ֆունկցիոնալ լիազորություններ, ուստի նրա զեկուցագիրը առավելագույնս կարող էր դառնալ Ս. Խաչատրյանի ոգևորության առիթ, բայց ոչ երբեք քրեական գործի հարուցման:
Հ. Գ. Երևի ավելի հիմնավոր կլիներ, եթե առաջնորդվեիք օրվա աստղագուշակով»: