|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ եթե Դոնբասում հակամարտության կարգավորման տարբերակներից ոչ մեկը չաշխատի, տարածաշրջանի հետ բոլոր կապերը խզելու պատրաստակամության հարցը կդրվի հանրաքվեի: Այս մասին նա հայտարարել է «1+1» հեռուստաալիքին տված հարցազրույցում. հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Ես հավատում եմ, որ այդ ծրագիրը կարող է գոյություն ունենալ, բայց այդ ծրագիրը գործարկելու որոշումը պետք է ընդունի Ուկրաինայի ժողովուրդը»,- ասել է Ուկրաինայի նախագահը:
Ըստ նրա՝ եթե այլընտրանքային համաձայնագրեր չստացվեն ԱՄՆ-ի, Ռուսաստանի հետ և, դրան զուգահեռ, Նորմանդիայի ձևաչափով, ապա Ուկրաինայի քաղաքացիները կքվեարկեն հարաբերությունների խզման օգտին: