|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Պենտագոնի և ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչների պատվիրակությունը կժամանի Թուրքիա՝ Աֆղանստանից ՆԱՏՕ-ի ուժերի դուրսբերումից հետո Քաբուլի միջազգային օդանավակայանում անվտանգության խնդիրները քննարկելու համար: Այս մասին «Անադոլու»ին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Ռոբ Լոդևիկը:
«Այս շաբաթ ԱՄՆ պաշտպանության նախարարության և ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչների պատվիրակությունը կմեկնի Թուրքիա՝ Աֆղանստանի Քաբուլի օդանավակայանում անվտանգության խնդիրները քննարկելու»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ ԱՄՆ–ն առաջարկել էր Թուրքիային՝ ՆԱՏՕ–ի զորքերը Աֆղանստանից դուրս բերելուց հետո ստանձնել Քաբուլի օդանավակայանի անվտանգության պատասխանատվությունը։ Թուրքիան, ի պատասխան, ֆինանսական աջակցություն էր պահանջել։