|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Ոչ չկա նման բան։ Ես ԲԴԽ չեմ դիմել, հրաժարականի դիմում չեմ ներկայացրել ու չեմ պատրաստվում»,-ի պատասխան 168.am-ի խնդրանքի` մեկնաբանել մամուլում շրջանառվող տեղեկությունները` ասաց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը։
Հիշեցնենք, որ այսօր armlur.am-ը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Ալեքսանդր Ազարյանը, կայքին հասած տեղեկությունների համաձայն, աշխատանքից ազատման դիմում է պատրաստվում ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ:
«Հրաժարականն ինքնանպատակ չի լինում։ Ես հրաժարական ներկայացնելու պատճառ չունեմ»,- ասաց դատավորը։
Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը ևս հայտարարել էր, որ Ալեքսանդր Ազարյանն իրենց չի դիմել հրաժարականի խնդրով։