|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Վանաձորի թիվ 23/47 տեղամասային ընտրական հանձնաժողովում թիվ 24 համարի քաղվածքում «Հայաստան» դաշինքի դիմաց նշվել է 100 քվե, մինչդեռ որոշիչ արդյունքների արձանագրության փաստաթղթում 100-ի փոխարեն գրվել է 10-ը:
Loritv.am-ի հաղորդմամբ՝ հիմք ընդունելով քաղվածքի և արձանագրության միջև առկա զգալի անհամապատասխանությունը, սեփական նախաձեռնությամբ թիվ 23 ընտրական հանձնաժողովը կատարել է թիվ 23/47 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկ: Քաղաքական մյուս բոլոր ուժերի կողմ քվեարկած քվեաթերթիկների մասով անհամապատասխանություններ չգտան, սակայն արձանագրեցին այլ անհամապատասխանություններ:
Վերահաշվարկի ավարտին կազմվեց արձանագրություն, որի հետ համաձայնեց թիվ 23/47 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Սանամե Պետրոսյանը: Վերջինս տվեց պարզաբանումներ, արձանագրության մեջ հիշատակվող թվային անհամապատասխանությունները վերագրելով հոգնածության և անուշադրության հետևանք: Տիգրան Պապանյանը նշեց, որ օրենքով սահմանված հանձնաժողովը կդիմի իրավապահ մարմիններին: