|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Մեդիապորտ տելեգրամյան ալիքը գրում է․
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ղեկավար Արմեն Գասպարյանը ծառայության աշխատակիցներին կարգադրել է քաղաքացիական հագուստով մասնակցել Նիկոլ Փաշինյանի այսօրվա հանրահավաքին։
Աշխատակիցները պետք է հավաքվեն «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ։ Գասպարյանը Ծառայության կազմակերպման վարչության պետ Տիգրան Ավագյանին հանձնարարել է Հանրապետության հրապարակում կազմակերպել ԱԻՆ աշխատակիցների ներկա-բացական։
Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ասվել է, որ բացակա աշխատակիցների աշխատանքից հեռացման գործընթացը նախատեսվում է իրականացնել վաղը, ուրբաթ՝ նախքան ընտրությունները։