|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Հայաստանն այսօր նման է մի տան, որի դուռն ու պատուհանը չկա, և ցանկացած մեկը կարողանում է ներխուժել այդ տուն ու ամեն ինչից օգտվել։ Իսկ երբ տան տերն ուզում է ինչ-որ բան խոսել, նրան ապտակ են հասցնում»,- երկրում տիրող իրավիճակն այսպես ներկայացրեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը՝ Մեծամորում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ։
«Երբ տան տերը օգնության համար դիմում է հարևանին, ով է ասում է՝ դուռդ ու պատուհանդ սկզբից դիր։ Այդ դուռն ու պատուհանն առաջարկում է «Հայաստան» դաշինքը՝ ամուր, երկաթե։ Մենք գալիս ենք, որ բերենք մեր ժողովրդին հանգստություն, քանի որ բոլորը հոգնել են երկրում տիրող թշնամությունից»,- ասաց Վահե Հակոբյանը։