|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել հնարավորինս շուտ վերացնել Ադրբեջանի կողմից օկուպացված և այդ երկրին ՀՀ կապիտուլյանտ իշխանությունների կողնից հանձնված տարածքներում ականադաշտերի խնդիրը:
«Մենք կապ կհաստատենք բոլոր կողմերի հետ, հատկապես` նրանց, ովքեր ներգրավված են ականների և չպայթած զինամթերքի թեմայում: Կոչ ենք անում աջակցել շուտափույթ ականազերծման գործընթացին», - ասել է Թուրքիայի ղեկավարը։
Ուրբաթօրյա աղոթքից հետո լրագրողների հետ զրույցում պետության ղեկավարը հիշեցրել է, որ հաջորդ շաբաթ Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում կլինի նաև Շուշի քաղաք:
«Եղբորս՝ Իլհամ Ալիեւի հետ մենք հանդիպելու ենք Շուշա քաղաքում և պայմանագիր ենք ստորագրելու: Սա լայնածավալ փաստաթուղթ է Ադրբեջանի և Թուրքիայի միջև»,- ասել է Էրդողանը: