|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Արտաշատ եւ Մասիս քաղաքներ։ Նա հանդիպումներ է ունենում իր համակիրների հետ՝ քարոզարշավ իրականացնում, ծառայողական մեքենաներով, բազմաթիվ թիկնապահների ուղեկցությամբ այցեր իրականացնում մարզեր։
168.am-ի տեղեկություններով, այսօր Արտաշատում եւ Մասիսում նույնպես կիրառվել է վարչական ռեսուրս․ Արտաշատի եւ Մասիսի առողջապահական հիմնարկների աշխատակիցներին ստիպողաբար տարել են Փաշինյանի հետ հանդիպումներին, որպեսզի կարողանան կադրեր տեսագրել ու բազմաթիվ համակիրներ ունենալու պատրանք ստեղծեն։