|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Ես չեմ հիշում որևէ իշխանություն Հայաստանում, որն այդպիսի արտահայտություններով, քայլերով, կոնկրետ գործողությամբ նման վերաբերմունք ցուցաբերած լիներ դատական իշխանության նկատմամբ։ Ռուսերեն ասեմ՝ власть не должна быть визгливой: Իշխանությունը ղժղժացող չպետք է լինի: Իշխանությունը չպետք է անընդհատ բորբոքի հասարակությանը։ Դա հիվանդություն է, որովհետև էլիտայից տարածվում է հասարակության տարբեր շերտերի վրա։ Առաջին հերթին պետք է հանգիստ թողնել դատական իշխանությանը: 10 տարի նախագահ եմ եղել ու իրականում չեմ հիշում, որ ձայնս բարձրացրած լինեմ։ Առաջին հերթին դատական ոլորտին պետք է հանգիստ տալ։ Ով շատ է ղժժում, դրանով փորձում է կոմպենսացնել իր անընդունակությունը» ,- ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իրավաբան-գիտնականների, փաստաբանների, նախկին իրավապահների հետ հանդիպման ժամանակ: