|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Տաշքենդում շարունակվում է ծանրամարտի երիտասարդական առաջնությունը:
Մրցահարթակ էին դուրս եկել 81 կգ քաշային աղջիկները: Հայաստանն այս քաշային կարգում ներկայացնում էր Լիանա Գյուրջյանը:
Լիանան հաջողությամբ կատարեց իր բոլոր երեք մոտեցումները՝ նախ պոկում վարժությունում հաջորդաբար սանձելով 90, 95 և 98 կգ կշռող ծանրաձողերը, ապա հրում վարժությունում նույն հերթականությամբ բարձրացրեց 117,121 և 125 կիլոգրամանոց ծանրաձողերը:
Պոկում վարժությունից հետո Լիանան ընդհանուր հաշվարկում 3-րդն էր, սակայն առաջին տեղը գրաված կոլումբիացի մարզուհին տարիքի պատճառով չէր մասնակցում մրցույթին:
Նույն կերպ կոլումբիացին առաջինն էր նաև հրում վարժությունում, իսկ Լիանան՝ երկրորդը, բայց նրա արդյունքը մրցութային չէր կարող համարվել: Այսպիսով առաջնության հաղթող դարձավ Լիանան: Մեր մարզուհին նաև փոքր ոսկե և արծաթե մեդալներ նվաճեց: Երկրորդ տեղը գրավեց թուրք մարզուհի Դիլարա Ուքանը:
Երկամարտի արդյունքով Լիանան կարողացավ գերազանցել նրան 1 կիլոգրամով: