|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Անկարայի դատախազը Սեդաթ Փեքերին ձերբակալելու հրաման է արձակել՝ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին հետապնման ենթարկելու մեղադրանքով։ Նրան լրատվամիջոցները բնութագրում են որպես փախուստի մեջ գտնվող՝ մաֆիայի առաջնորդ:
Փեքերը, հիշեցնում է Hurriyet-ը, մեղադրանքներ է առաջադրել թուրք նախարարին, մինչդեռ նա, ենթադրաբար, գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում:
Մայիսի 26-ի հայտարարության մեջ հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ Անկարայի և Ստամբուլի դատախազներն արդեն հետաքննություն են սկսել Փեքերի նկատմամբ: