|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Հայտնի է, որ այսօր առավոտյան ադրբեջանցիները Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում՝ զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարող 6 զինծառայողի են գերեվարել։
Կարճ ժամանակ անց Գեղարքունիք է այցելում Նիկոլ Փաշինյանի շքախումբը, եւ «հանկարծ» մի կութեցի Փաշինյանին համոզում է, թե Մուրադովն ադրբեջանցի է, ու մեղադրում է ռուսներին։ Տեսանյութում երեւում է, թե ինչպես է Մուրադովին ադրբեջանցի անվանող կութեցուն ուղղորդում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
Այն, որ հակառուսական ակցենտավորումը կատարվում է իշխանության կողմից, այլեւս ակնհայտ է։
Ուշագրավ է, որ ոչ յուրային լրատվամիջոցներին չի թույլատրվել լուսաբանել Փաշինյանի այցը Գեղարքունիք։