|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Թուրքիան չի ճանաչել Սիրիայում անցկացվող ընտրությունները։ «Սիրիայի ռեժիմի կողմից այսօր կազմակերպված ընտրություններն անօրինական են և չեն արտացոլում ժողովրդի կամքը: Այս ընտրությունները չեն համապատասխանում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևին»,– երեկ նշել է թուրքական արտագործնախարարությունը։
Բացի Թուրքիայից, Սիրիայում ընտրությունները չեն ճանաչվել նաև ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և Գերմանիայում:
Արևմտյան և թուրքական լրատվամիջոցները նշում են, որ միջազգային դիտորդներին թույլ չեն տվել մասնակցել ընտրություններին, սակայն Սիրիան հայտարարել էր, որ բաց է ցանկացած արևմտյան դիտորդական առաքելության համար։