|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
«Ազգային օրակարգ» կուսակցությունը քիչ առաջ ԿԸՀ ներկայացրեց ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում ընտրական ցուցակը:
Կուսակցության գործադիր քարտուղար Արա Գասպարյանը նշեց, որ իրենց ցուցակում ընդգրկված է 84 թեկնածու: Ցուցակը գլխավորում է կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը, երկրորդում Արա Գասպարյանն է, երրորդը՝ Տաթևիկ Հակոբյանը։
«Մենք բացառում ենք թշնամական ուժերի հետ Հայաստանը կործանման տանող ուժերի հետ որեւէ համագործակցություն: Դրանք են այսօրվա իշխանությունը եւ դրա սատելիտները»,-ասաց նա:
Գասպարյանը նշեց, որ սկզբում քննարկվում էր «Հայրենիքի փրկության շարժման» մեջ ընդգրկված ուժերի հետ դաշինքով ընտրությունների գնալու տարբերակը, հետո ամեն մեկը գնաց իր առանձին ճանապարհով: