|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ավագանին շատ լավ է անում, որ նիստերին չի գալիս․ Երևանի ավագանու նիստում ասաց ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը:
«Բա գա ի՞նչ անի: Գա, իմ նման այ սենց ջղայնանա՞»,- ասաց Ներսիսյանը՝ քաղաքային իշխանությանը հորդորելով նամակներին երբեմն դրական պատասխանել:
Նա նաև հետևյալ հարցը հնչեցրեց. «Նիստերին եկողներին ինչո՞վ եք խրախուսել, պարո՛ն քաղաքապետ: Ոչ մի բան էլ չեք անում, մեզ սկի նորմալ բաժակ չեք տրամադրում, մի հատ ջուր եք տվել, պլաստիկե բաժակներն անարգանք չե՞ն: Աթոռներն էլ ամենաչոր աթոռներն են: Դուք փափուկ տեղ եք նստած, իսկ մենք՝ չոր աթոռներին, մեզ էլ չեք գնահատում»: