|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
Հանդիպմանն անդրադարձ է եղել պատերազմից հետո մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին, մարդասիրական բնույթի հրատապ խնդիրներին, ինչպես նաև սահմանային իրավիճակին:
Համազգային խնդիրները միասնական ուժերով լուծելու համատեքստում զրուցակիցները ընդգծել են Հայաստան-Սփյուռք հարաբերությունները վերարժևորելու, Սփյուռքի հնարավորություններն ավելի արդյունավետ օգտագործելու անհրաժեշտությունը: