|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Պաղեստինին և Իսրայելին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները. հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով Գուտերեշի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Դյուժարիկի հայտարարությունը:
«Գլխավոր քարտուղարը կոչ է անում բոլոր կողմերին` անհապաղ դադարեցնել մարտերը Գազայում և Իսրայելում»,- ասել է Դյուժարիկը:
ՄԱԿ-ը կոչ է անում Իսրայելին և Պաղեստինին` թույլ տալ միջնորդական օգնություն ցուցաբերել հակամարտության կարգավորման գործում: Դյուժարիկի խոսքով՝ ռազմական գործողությունները կարող են առաջացնել մարդասիրական, ինչպես նաև անվտանգության ճգնաժամ և էլ ավելի թեժացնել ծայրահեղականությունը ամբողջ տարածաշրջանում: