|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
ԱՄՆ-ն ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և զսպվածության կոչ անում: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը:
«Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի չգծանշված հատվածի շուրջ մեծացող լարվածության լուրերին: Հասկանում ենք, որ կողմերի միջև շփումներ են ընթանում և զսպվածության կոչ ենք անում՝ իրավիճակի խաղաղ ապաէսկալացիա ապահովելու նպատակով»,- գրել է Պետքարտուղարության խոսնակը: