|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
2021 թվականի մայիսի 5-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը բարձրացման նոր նիշի է հասել՝ ծովի մակերեւույթից գտնվելով 1900 մետր 77 սանտիմետր բարձրության վրա։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունը, նախորդ տարվա մայիսի 5-ին Սևանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 62 սանտիմետր բարձրության վրա։
2021 թվականի հունվարից մինչեւ մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով, ներառյալ ստորերկրյա հոսքը, Սևանա լիճ է տեղափոխվել 71 միլիոն 897 հազար խորանարդ մետր ջուր։ Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի նկատելի ավելացում։