|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2021 թվականի մայիսի 5-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա-Կիևյան փողոց-Կասյան փողոց-Հր. Քոչարի փողոց խաչմերուկում (Բարեկամության հրապարակ)՝ Կիևյան և Հր. Քոչարի փողոցների տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վերևի հատվածում:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։