|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Գերմանիայի զինված ուժերի առաքելությունն Աֆղանստանում ավարտվում է. Բունդեսվերը սկսում է տեխնիկայի և զորքերի դուրսբերումը: Այս մասին ուրբաթ հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարարությունը:
«Մեր խնդիրն ավարտվել է: Այսօրվանից սկսվում է զորքերի դուրսբերումը: Բազմանպատակային ուղղաթիռներից մինչև բեռնատար ամբարձիչներ՝ ամեն ինչ տեղափոխվում է Գերմանիա»,- հայտնել է գերատեսչությունը:
Առաջին փուլում խոսքը տեխնիկայի 123 միավոր դուրս բերելու մասին է: Գործընթացների անվտանգությունն ապահովում են հատուկջոկատայինները: Աֆղանստանում գերմանական զորամիավորումն ունի մոտ 1000 զինծառայող, հիմնականում՝ ռազմական հրահանգիչներ: Ակնկալվում է, որ զորքերի դուրսբերումը կտևի մինչ սեպտեմբեր:
Հիշեցնենք, որ ԱՄՆ–ը և ՆԱՏՕ–ն նույնպես սկսել են զորքերը դուրս բերել Աֆղանստանից։