|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Թուրքական ԶՈւ-ն քիմիական զենք է կիրառել Իրաքի հյուսիսում ռմբակոծությունների ժամանակ: Այս մասին հայտարարել է Քրդստանի համայնքների միության ներկայացուցիչ Զագրոս Խիվան, հաղորդում է Morning Star-ը:
Նրա խոսքով՝ քիմիական զենքը երեք անգամ կիրառվել է Ամեդի շրջանում եւ Դոխուկա լեռնային շրջաններում: Նա նշել է, որ քիմիական նյութերը կիրառվել են Քրդստանի բանվորական կուսակցության դեմ թունելում հարձակումների ժամանակ:
Խիվան նաեւ հայտնել է, որ սպանվել է 38 թուրք զինվոր:
Նախօրեին Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է մեկ թուրք զինվորականի մահվան մասին: