|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայի և Միացյալ Նահանգների նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ջո Բայդենը հեռախոսազրույցի ընթացքում կողմերը պայմանավորվել են երկկողմ հարաբերությունների ռազմավարական բնույթի ու երկու երկրների ընդհանուր շահերի շուրջ և համագործակցության ընդլայնման ուղղությամբ համատեղ աշխատանքի կարևորության մասին: Ըստ Anadolu-ի՝ այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության հայտարարության մեջ:
Զրույցի ընթացքում Էրդողանը կարևորել է այնպիսի հարցերի լուծումը, ինչպիսիք են ԱՄՆ-ում FETÖ «ահաբեկչական» կազմակերպության ներկայությունը, ինչպես նաև Սիրիայում Վաշինգտոնի աջակցությունը PKK/PYD կազմակերպությանը:
«Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են հանդիպել Բրյուսելում ՆԱՏՕ-ի առաջնորդների հունիսյան գագաթնաժողովի շրջանակներում», - նշվում է հաղորդագրության մեջ։