|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Բաքվի ռազմական դատարանը որոշում է կայացրել Հայաստանի քաղաքացի Լյուդվիգ Մկրտչյանի նկատմամբ խափանման միջոցը երկարացնելու վերաբերյալ ներկայացված հայցի շուրջ։ Դատարանի որոշմամբ` Մկրտչյանի կալանքի ժամկետը երկարացվել է ևս 4 ամսով:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ Մկրտչյանը մեղավոր է ճանաչվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի համաձայն (կալանքի կամ ազատության այլ սահմանափակումների ենթարկված անձանց ֆիզիկական ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելը):
Հիշեցնենք, որ Մկրտչյանը գերի է ընկել Արցախյան վերջին պատերազմի ժամանակ. 2020 թ. դեկտեմբերին թշնամական երկրի դատարանը 4 ամսով կալանավորել էր նրան։ Թշնամին, ինչպես արդեն ընդունված է, կեղծ մեղադրանք է առաջադրել նրան․ նա մեղադրվում է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցիներին իբր խոշտանգելու մեջ։