|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
2020թ. Արցախյան երրորդ պատերազմից հետո Հայաստանում և Հարավային Կովկասում ստեղծվել է նոր աշխարհաքաղաքական և սոցիալական իրողություն։ Տարածաշրջանում կտրուկ մեծացել է Թուրքիայի Հանրապետության դերակատարությունը։ Հարավային Կովկասում Թուրքիայի գործոնի համալիր ուսումնասիրությունը հնարավորություն կտա վերհանելու այն ռիսկերը և հեռանկարները, որոնք կանգնած են Հայաստանի և հայության առջև։
«Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ն Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի հետ համագործակցությամբ կազմակերպել է «Հայաստանը և Թուրքիան Հարավային Կովկասում. իրողություններ և ռիսկեր» խորհրդաժողովը, որի ընթացքում զեկուցողները կներկայացնեն Հարավային Կովկասում Թուրքիայի վարած քաղաքականության առանձնահատկությունները (աշխարհաքաղաքականություն, ռազմական և դիվանագիտական ասպեկտներ, ժողովրդագրություն և այլն)։
Խորհրդաժողովն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։