|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Վիեննայի բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչները իրանական կողմին են փոխանցել հակաիրանական պատժամիջոցները վերացնելու ճանապարհային քարտեզը: Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյա:
Ճանապարհային քարտեզը պարունակում է սահմանափակումները վերացնելու և Վաշինգտոնը միջուկային գործարքին վերադարձնելու պայմանները:
Պաշտոնյան մանրամասն տեղեկություն չի տրամադրել ճանապարհային քարտեզի մասին՝ նշելով միայն, որ ճանապարհային քարտեզը պարունակում է երեք բաժին՝ «պատժամիջոցներ, որոնք կհանվեն միջուկային գործարքի շրջանակներում», «պատժամիջոցներ, որոնք կպահպանվեն՝ չնայած միջուկային գործարքին», «պատժամիջոցներ, որոնք պահանջում են միջուկային գործարքների շրջանակներում հետագա քննարկում»: