|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Սա աննախադեպ սադրանք եւ վիրավորանք է զոհված հայ զինվորների նկատմամբ, որն իրականացվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից: Հագնելով զինվորական համազգեստ եւ կեցվածք ընդունելով ճակատամարտում զոհված հայ զինվորների հարյուրավոր սաղավարտների առջեւ՝ նա տպավորություն է ստեղծում, որ պատերազմն ավարտված չէ, եւ ատելություն է սերմանում ժողովուրդների միջեւ: Ես արդեն հարց եմ ներկայացրել Եվրահանձնաժողովին, թե ինչպես է գործնականում մտադիր արձագանքել Ադրբեջանի նախագահի նողկալի գործողությանը: Դատապարտումը պետք է լինի հավաքական եւ տա ԵՄ միասնության ուղերձը: Բայց, դրանից դուրս, այն պետք է լինի գործնական եւ արդյունավետ»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։