|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը Twitter-ում զարհուրելի տեսանյութ է հրապարակել, որում ցույց է տալիս, որ Իդլիբում գտնվող դպրոցում, որը վերահսկվում է թուրքամետ «Հայաթ Թահրիր ալ Շամ» ահաբեկչական խմբավորման կողմից, երեխաները շարված են, որ ուսուցիչները ծեծի ենթարկեն նրանց:
«Սա ընդամենը մեկն է այն բազմաթիվ վայրագություններից, որոնք արևմտյան լրագրողները չեն ցուցադրում իրենց քարոզչական շրջագայությունների ժամանակ»,- նշել է Սնելը գրառման մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ լուսանկարներ էին տարածվել, թե ինչպես են թուրքամետ զինյալները Թուրքիայի կողմից օկուպացված սիրիական տարածքներում երեխաներին «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման նշանը ցույց տալ սովորեցնում։