|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Անկարայի դատարանն ազատ է արձակել տասը ծովակալների, որոնք նախկինում կալանավորվել էին համատեղ նամակ-հայտարարության համար՝ ի պաշտպանություն Մոնտրյոյի կոնվենցիայի։ Նրանք ազատ են արձակվել՝ չհեռանալու մասին պայմանով. հաղորդում է NTV- ն:
Ավելի վաղ Թուրքիայի դատախազությունը պահանջել էր ձերբակալել պաշտոնաթող ծովակալներից Էրգյուն Մենգիին, իսկ ևս 9 ծովակալի տնային կալանքի ենթարկել:
Ապրիլի 4-ին հրապարակվել էր 104 պաշտոնաթող թուրք ծովակալների նամակը: Նրանք Մոնտրյոյի կոնվենցիան անվանել են Թուրքիայի դիվանագիտական հաղթանակ, որը վերականգնում է Բոսֆորի և Դարդանելի նկատմամբ ինքնիշխան իրավունքները: