|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՀՅԴ Մարտունու, Աշանի երիտասարդական և պատանեկան միությունների կողմից Մայրության և գեղեցկության տոնի առթիվ ծաղիկներ են բաժանվել Մարտունու և Աշանի 44-օրյա պատերազմի զոհերի կանանց և մայրերին:
ՀՅԴ երիտմիության անդամների խոսքով, այս ծրագրով ցանկանում են ուշադրության կենտրոնում պահել հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հարազատներին և իրենց որդիների փոխարեն ծաղիկներ նվիրել:
Տես նաև՝ ՀՅԴ Արցախի պատանեկան միությունը ժպիտներ է պարգևում: