|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ՌԴ-ում բնակվող փաստաբան, արցախահայ Ալեքսան Խունդկարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատռեց «Հայ իրավաբանների ասոցիացիայի» կողմից ստացած շնորհակալագիրը, քանի որ այդ կազմակերպությունը Մոսկվայում հանդիպել էր Նիկոլ Փաշինյանի հետ։
«Հայերի միությունն ինձ շնորհակալագիր է տվել՝ հայերին օգնելու համար։ Այսօր, երբ տեսա, որ մարդիկ, որոնք այդ ասոցիացիայից են, հավաքվել ու հանդիպել են կապիտուլյանտի հետ, որը հանձնել է մեր հայրենիքը, իմ հայրենիքը, իմ Արցախը, ես այդ ասոցիացիայի հետ չեմ ուզում առնչություն ունենալ»,-հայտարարեց Խունդկարյանը՝ նշելով, որ, իր խոսքով, կապիտուլյանտի հետ ՌԴ-ի բոլոր հայերի անունից հանդիպելն առնվազն ոչ պրոֆեսիոնալ է։