|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանձնարարությամբ երկրի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությունը լայնամասշտաբ աշխատանքներ է իրականացնում Լեռնային Ղարաբաղի՝ ադրբեջանական ագրեսիայի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ենթակառուցվածների կառուցման եւ վերականգնման ուղղությամբ:
![]()
Իրականացվող նախագծերի թվում են Խուդաֆերին-Կուբաթլու-Լաչին (Խուդաֆերին-Որոտան-Բերձոր) եւ Խանլիգ-Կուբաթլու (Խանլիգ-Որոտան) ավտոճանապարհները:

Խուդաֆերին-Կուբաթլու-Լաչին ավտոճանապարհի երկարությունը, որը սկսվում է Խուդաֆերին ջրամբարի մոտ գտնվող Հաջիգաբուլ-Մինջիվան-Զանգեզուրի միջանցք անվանումը ստացած մայրուղու հատվածից, կազմում է 66 կմ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նախատեսվում է նաեւ 17 կմ երկարությամբ նոր ճանապարհ կառուցել Խանլիգ բնակավայրից մինչեւ Կուբաթլու (Որոտան) քաղաք: