|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:
ՊԵԿ-ից հայտնում են, որ օրերս Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցների հետ համատեղ «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում զննման են ենթարկել Վաշինգտոն-Դոհա-Երևան չվերթով Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Ա.Պ.-ի ուղեբեռը:
Զննման արդյունքում, բացի անձնական օգտագործման իրերից, ուղեբեռում հայտնաբերվել են սուր հոտով, հաշիշի յուղի նմանվող դեղնականաչավուն զանգվածով տարբեր չափի 56 սրվակ և «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգվածով պլաստամասե 5 սրվակ ու տուփ:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: