|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ադրբեջանի սահմանապահները կրակ են բացել Իրանից սահմանը հատած երկու քաղաքացիների բերման ենթարկելու ժամանակ: Այս մասին կիրակի հաղորդել է Sputnik-ի ադրբեջանական ծառայությունը՝ հղում կատարելով երկրի պետական սահմանային ծառայությանը:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 4-ին՝ տեղական ժամանակով առավոտյան 06:15-ին, «Ֆիզուլիի շրջանի Բոյուք Բահմանլի գյուղի մոտակայքում գտնվող Հորադիզ սահմանապահ ջոկատի տարածքում»:
Գործողության ընթացքում սահմանախախտներից մեկը վիրավորվել է, երկրորդը դեպքի վայրից դիմել է փախուստի և անցել Իրանի տարածք:
Դեպքի վայրում հայտնաբերված երկու փաթեթում եղել է, ընդհանուր առմամբ, 5,3 կիլոգրամ թմրանյութ: