|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայի զինուժի ականների և ռումբերի վնասազերծման խմբերը շարունակում են դասընթացներ անցկացնել ադրբեջանական բանակի սակրավորական ջոկատների հետ:
Թուրք մասնագետների կողմից Իզմիրում անցկացվող դասընթացների տևողությունը 8 շաբաթ է լինելու:
Նշվում է, որ դասընթացին կիրառվում են ժամանակակից և բարձրակարգ տեխնոլոգիայով հագեցած այդ ոլորտի ռոբոտացված վերջին համակարգերն ու դետեկտորները: Ուսումնավարժանքներին մասնակցում են նաև ականներ որոնող շներ:
Բացի Ադրբեջանի բանակի սակրավորներից, դասընթացին մասնակցում են նաև Լիբիայի, Սոմալիի և Աֆղանստանի բանակների սակրավորական ջոկատները: