|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Իլհամ Ալիեւը նորից խոսել է Հայաստանի տարածքների նկատմամբ իր նկրտումների մասին:
Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի ոչ պաշտոնական գագաթաժողովում Ալիեւն ասել է, թե իբր Զանգեզուրն Ադրբեջանի հին հողն է, որը թուրքական աշխարհը միավորելու դեր է խաղալու:
«Զանգեզուրով անցնող տրանսպորտը, կապը, ենթակառուցվածքային նախագծերը կմիավորեն թյուրքական ամբողջ աշխարհը, նաեւ լրացուցիչ հնարավորություններ կստեղծեն այլ երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար»,-ասել է Ալիեւը:
Ադրբեջանի նախագահը հայտարարել է նաեւ, թե ներկայում ակտիվ աշխատանքներ են տարվում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ուղղությամբ: