|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը խոր կսկիծով գուժում է իրանահայ վաստակավոր ազգային-հասարակական եւ կրթական գործիչ, գաղափարական նվիրյալ, Թեհրանում լույս տեսնող «Ալիք» օրաթերթի երկարամյա գլխավոր խմբագիր Նորայր Էլսայանի մահը և իր վշտակցությունն է հայտնում դաշնակցական նվիրյալ ընկերոջ ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին։
Նորայր Էլսայանը մահացել է երեկ` մարտի 30-ին, Երևանում:
Նա ծնվել է 1934 թվականին Արաք քաղաքում։ Տարրական եւ միջնակարգ կրթությունը ստացել է ծննդավայրում, իսկ բարձրագույն կրթությունը` Թեհրանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։
Դեռեւս պատանի տարիքից ակտիվ մասնակցել է ազգային-հասարակական կյանքին եւ, ելնելով իր գաղափարական դաստիարակությունից, անդամագրվել է Հայ Յեղափոխական Դաշնակցությանն ու ողջ կյանքի ընթացքում եղել կուսակցության գաղափարների անխոնջ կրողն ու հավատարիմ զինվորը։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
31 մարտի 2021 թ.