|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Վրաստանի կառավարությունը չի պատրաստվում անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ինչպես պահանջում է ընդդիմությունը, քանի որ 2020-ի աշնանը տեղի ունեցած ընտրությունները ճանաչվել են օրինական: Այս մասին երկուշաբթի լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ մեկնաբանելով քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար ընդդիմության հետ առաջիկա բանակցությունները:
«Արտահերթ ընտրություններ չեն լինի: Մենք այս մասին խոսակցությունն ավարտել ենք: Եվրամիության, Սենատի, ԱՄՆ պետդեպարտամենտի, ԵԱՀԿ-ի և ամբողջ աշխարհի պաշտոնյաները ճանաչել են մեր ընտրությունները և շնորհավորել մեզ: Ի՞նչ ընտրությունների մասին եք դուք խոսում ինձ հետ»,- հայտարարել է Ղարիբաշվիլին: