|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Արցախի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Սյունիքի մարզի «Զանգեր»-Սիսիան հատվածում, Վայոց Ձորի մարզի Սարավան տեղամասում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Այս պահին բուք է, միաժամանկ տեղում է ձյուն, տեսանելիությունն անբավարար է:
Շուշիի շրջանի Լիսագոր տեղամասում ձյուն է տեղում։ «Վահե Կարապետյան» ընկերությունն այս պահին ձյան մաքրման աշխատանքներ է կատարում։
ՆԳ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին. արտակարգ իրացվիճակներից և դժբախտ ելքով պատահարներից խուսափելու համար՝ պահպանեք զգոնություն, դեպի ՀՀ երթևեկը կազմակերպեք ձմեռային անվադողերով: